ՀՊՏՀ դասախոսները դատական հայց են ներկայացրել ռեկտորի ԺՊ-ի դեմ. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսագիտական համալսարանի դասախոսները, որոնք բաց նամակ էին հղել վարչապետին՝ բողոքելով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նոր կանոնակարգի դեմ, որը հակասում է բուհի կանոնադրությանը և այլ օրենքների, դիմել են դատարան։

 

Նամակը ստորագրած 26 անձից 16-ը ստորագրել է հայցադիմումը։ Դիմել են նաև ՄԻՊ-ին։ Սակայն ռեկտորի ԺՊ-ն, գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ է սկսել։

 

Դատարան դիմած դասախոսները հույս ունեն, որ դատարանը նախևառաջ կկասեցնի այդ քննական գործընթացը, ապա չեղյալ կհամարի կանոնակարգը»

Քաղաքականություն

Պատահարներ