ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել. Ծառուկյան

Սխալը դա է, որ ինձ վիրավորել են եւ ծանուցագիր են ուղարկել։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեից իրեն ուղարկված ծանուցագիրը պատռելու մասին հարցին։

 

Դիտարկմանը, որ եթե չներկայանա հարցաքննության, ըստ օրենքի, կարող են բերման ենթարկել իրեն, Ծառուկյանը պատասխանեց. «Ես թե՛ իմ իրավունքները, թե՛ մյուսներինը լավ գիտեմ, մարդիկ թող մասնագիտորեն իրենց գործով զբաղվեն բացահայտեն, դա Քենեդու սպանությունը չի, քաղաքում էլ կամերաներ կան»։

Քաղաքականություն

Պատահարներ