Խոշոր հրդեհ` Սարի թաղում

Հունիսի 15-ին, ժամը 15:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում՝ հեռուստաաշտարակի մոտ, այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 

 

Նշենք, որ հրդեհը մարել դեռևս չի հաջողվել:

 

Քաղաքականություն

Պատահարներ