ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա ուղղակի անընդունելի ա. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում տարածել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բարձրաձայնող տեսանյութ՝ կից նշելով.

 

«Սա ուղղակի անընդունելի ա… էս վայրենի վարվելակերպը պետք ա խստորեն պատժվի»:

 

Նշենք, որ տեսանյութը հրապարակվել է Dingo թիմի ֆեյսբուքյան էջում: Թիմը այս առնչությամբ գրել է. «Տարբեր մարզեր արդեն սկսել են մտածել, թե ինչպես թափառող կենդանիների հարցը սկսեն լուծել առանց սպանդի, որոշ մարզերում արդեն սկսվել են ստերջացման աշխատանքները (Էջմիածին, Բյուրեղավան, Եղվարդ): 
Իսկ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ դեռ բարբարոսությունն է իշխում: Ի՞նչ է սա Գյումրու քաղաքապետարան: Քաղաքի կենտրոնում, բնակելի վայրում... արնաշաղախ փողոց... ու այս ամենը երեխաների աչքի առաջ: 
ԱՄՈԹ! 
Ենթադրենք մի քանի ամիս էլ այս մեթոդը կիրառեցիք... բա հետո՞: Շուտով սպանդը քրեորեն պատժելի է դառնալու, բա այդ ժամանակ ի՞նչ եք անելու: Որ վայրկյանից օրենքը ընդունվեց, բոլոր կրակողների հետևից ընկնելու ենք հատիկ-հատիկ, ձեր ազատ սպանելուն հաշված ժամանակ է մնացել!»,- գրել է Թիմի ֆեյսբուքյան էջը:
 

Քաղաքականություն

Պատահարներ