ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշվեց տնտեսված միջոցներն ուղղել երևանյան որոշ փողոցների հիմնանորոգմանը. Հակոբ Կարապետյան

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշում է կայացվել տնտեսված գումարների մի մասն ուղղել մայրքաղաքի մի քանի փողոցի հիմնանորոգմանը. 

 

«Փողոցների հիմնանորոգման աշխատանքներ այս տարվա նախնական պլանով նախատեսված չէին, միայն փոսալցում։ Բայց ընթացքում որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։ Հիմա արվում է Սարալանջի փողոցում (ընդ որում, բավական որակով է ոչ միայն բուն ասֆալտապատումը, այլև աշխատանքի կազմակերպումը, աշխատում են հիմնականում գիշերային ժամերին, պատմած ձևով կահավորում են աշխատանքային գոտին և այլն)»:

 

Հակոբ Կարապետյանը AuroraNews.am-ին ասաց, որ առաջիկայում հայտնի կլինի, թե որ փողոցներում են լինելու հիմնանորոգման աշխատանքներ: Նա ընդգծեց, որ նախապես պլանավորած չի եղել նմանատիպ աշխատանքներ իրականացնել: 

 

Ավելի վաղ, Radio Aurora-ի եթերում Հակոբ Կարապետյանը նշել էր, որ այս տարի չի նախատեսվում փողոցների հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել, դրա փոխարեն կատարվելու էին փոսալցման աշխատանքներ:

Քաղաքականություն

Պատահարներ