Այսինքն որ ծանուցագիրը ստանում եմ, պիտի դնեմ ռամկայի մեջ կպցնեմ պատի՞ն. Ծառուկյանը` լրագրողին

Պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ՀՔԾ ծանուցագրին պատասխանել է իր փաստաբանի միջոցով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ինքը՝ Ծառուկյանը, ու զարմացավ այն հարցից, թե ինչու է պատռել ծանուցագիրը։ 

 

«Այսինքն որ ծանուցագիրը ստանում եմ, պիտի դնեմ ռամկայի մեջ կպցնեմ պատի՞ն … առանց ծանուցագիր որ գնայի, չէին ընդունի՞», – ասաց Ծառուկյանը։ 

 

Պատգամավորը մեջբերեց Սահմանադրությունը և նշեց, որ 96-րդ հոդվածի համապատասխան՝ պատգամավորը կարող է իր կարծիքը հայտնել ու կաշկանդված չէ այդ դեպքում։ 

 

Ապա ծանուցագրի մասին նոր հարցին նորից պատասխանեց։ «Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկիի նկարի կողքին …», – լրագրողների նոր հարցից կիսատ թողեց միտքը Ծառուկյանը։

 

Հիշեցնենք, որվ ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան: Այժմ քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջադրված է Վահե Գրիգորյանը: 

 

Տեսանյութը` ArmLur.am-ի:

Քաղաքականություն

Պատահարներ