Պատերազմը սկսելու մասին իմացել ենք իրար մեջ խոսելով. քառօրյայի մասնակից զինվոր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում` Մարտակերտի դիրքերում, ռազմական գործողությունների հետեւանքով ժամկետային զինծառայող, վարորդ Հայկ Թորոսյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետեւանքով մարմնի ձախ կողմը թուլացել է: Վերջինս Հայոց բանակում հասցրել էր ծառայել ընդամենը 80 օր: 

 

Նշենք, որ Հայկն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, ստանում է 71 հազար ՀՀ դրամ թոշակ եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից` 26.000 ՀՀ դրամ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց, որ պատերազմը սկսելու մասին իմացել են իրար մեջ խոսելով միայն, բայց արդեն դիրքեր բարձրանալուց տագնապով են բարձրացել: 

 

Անդրադառնալով Ազգային ժողովում ստեղծված Ապրիլյան պատերազմը հետաքննող հանձնաժողովի գոյությանն ու հնարավոր բացահայտումների թեմային` Թորոսյանը դա ուշացած քայլ համարեց` ընդգծելով. «Եթե գործեր կան, որ պետք է քննվեն, թող քննվեն, պարզապես չգիտեմ` ինֆորմացիայի ստուգությունը, արդիությունը կպահպանվի, թե ոչ»: 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 
 

Քաղաքականություն

Պատահարներ