Երևանում կկայանա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Հունիսի 27-ին Երեւանում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ տնտեսական համագործակցության գծով։ Վրացական պատվիրակությունը կգլխավորի Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին։

 

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը չի կայանա՝ հարևան երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով պայմանավորված:

 

Հայկական կողմից նիստին կմասնակցի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ