Հայաստանը մասամբ է կողմ քվեարկել ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձի մասին բանաձևին

Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գիշերն ընդունված բանաձևի շնորհիվ հնգամյա դադարից հետո կարող է հունիսի 25-ին լիարժեք աշխատանքի վերադառնալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

 

Բանաձևն ընդունվել է ձայների 118 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ:

Rbc.ua-ի փոխանցմամբ` ՌԴ պատվիրակության ամբողջական կազմով վերադարձին Հայաստանը մասամբ է կողմ քվեարկել: Ադրբեջանն ու Թուրքիան կողմ են քվեարկել ամբողջ բանաձևին: Դեմ քվեարկածների շարքում են Վրաստանն ու Ուկրաինան:

Ուկրաինայի արտգործնախարարությունը, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, նշել է, որ վերականգնելով ՌԴ պատգամավորների իրավունքները ԵԽԽՎ-ում՝ կառույցն իրեն հեղինակազրկեց:

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով՝ բանաձևն ընդունվել է «Մոսկվայի կողմից աննախադեպ ճնշման և ֆինանսական շանտաժի արդյունքում»:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլին Դոնբասում տեղի ունեցած դեպքերի, ինչպես նաև Ղրիմ թերակղզու՝ ՌԴ կազմում ներառվելու պատճառով ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվել էր քվեարկելու, դիտորդական առաքելություններին մասնակցելու, ինչպես նաև կառույցի ղեկավար մարմինների կազմում ներառվելու իրավունքներից: Դրան ի պատասխան՝ ՌԴ պատվիրակությունը հայտարարել էր, որ հրաժարվում է աշխատել նման պայմաններում:

Քաղաքականություն

Պատահարներ