ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանվել Գրիգորյանը քիչ առաջ անվասայլակով բերվեց դատարան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը քիչ առաջ բերվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր: Նա մի քանի նիստ դատարան չէր բերվում՝ առողջական խնդիրների պատճառով, գրում է Armtimes.com-ը:

 

Դատարանում այսօր պետք  է շարունակվի նրա եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դատական նիստը:

 

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում Գրիգորյանը պատասխանեց. Լավ ասեմ, գրեք լավ»:

 

Նախորդ նիստին մեղադրող դատախազները միջնորդել էին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

 

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

 

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

 

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

 

Նիստը` News.am-ի տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ