ՌԴ և Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են իշխանությունները. Բուրջանաձե

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են հանրապետության իշխանությունները և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող ուժերը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նինո Բուրջանաձեն:

 

«Ցավոք, մեր իշխանությունների անհեռատեսության պատճառով չափազանց դժվար կլինի հարաբերություններն արագորեն վերադարձնել գոնե այն մակարդակ, որը կար մեկ շաբաթ առաջ»,-նշել է նա:

 

Նրա խոսքով, Վրաստանում սկսված բողոքները միտումնավոր շրջվել են դեպի հակառուսական հիստերիայի հուն: Նրա կարծիքով, Սաակաշվիլին փորձում է առավելագույնս քաղել այդ բողոքից, քանի որ ռուսատյաց քաղաքականությունը իշխանությունը վերադարձնելու նրա միակ հնարավորությունն է:

Քաղաքականություն

Պատահարներ