ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի նշան բողոքի տղամարդը բարձրացել է արագաչափի վրա

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա էր իրականացնում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա, գրում է Shantnews.am-ը: Տղամարդը բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»:

Տղամարդը, որը ներկայանում էր որպես բեռնափոխադրող, իր բողոքն էր հայտնում Վերաքննիչ դատարանի այն որոշման մեջ, որը  նրան պարտավորեցրել է 30 հազար դոլար վճարել:

 

Որպես բողոքի նշան` տղամարդը հայտարարում էր` չի իջնելու սյան վրայից, հացադուլ է անելու, երկու օրից նաև ջրադուլ:

 

Դեպքի վայր ժամանած ոստիկանները երկար ժամանակ համոզում էին նրան ներքև իջնել, սակայն տղամարդը հրաժարվում էր կատարել ոստիկանների պահանջը:

 

Լրատվամիջոցը նկատում է, որ ոստիկանները կարողացան տղամարդուն իջեցնել արագաչափի վրայից:

Նրան տեղափոխում են ոստիկանության բաժանմունք:

 

Տեսանյութը` AuroraNews.am-ին է ուղարկել մեր ընթերցողներից մեկը:

 

Քաղաքականություն

Պատահարներ