Բուֆոնը «Յուվենթուս» կվերադառնա

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը շուտով տեղափոխվելու է «Յուվենթուս»: Այս մասին Twitter-ում գրել է SkySport-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:


«Բուֆոնը պատրաստ է վերադառնալ «Յուվենտուս»: Հաջորդ մրցաշրջանում նա կլինի թիմի երկրորդ դարպասապահը: Ջիջին շուտով պայմանագիրը կստորագրի»,- գրել է Ռոմանոն:

 

41-ամյա Բուֆոնը Թուրին կտեղափոխվի անվճար, քանի որ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը ավարտվում է հունիսի 30-ին:
Անցած մրցաշրջանում Բուֆոնը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում, և բաց թողել 25 գոլ: ՊՍԺ-ի կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն:

Քաղաքականություն

Պատահարներ