Ռուսաստանում բենզատար է պայթել. կան զոհեր

ՌԴ Սվերդլովսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով պայթել է բենզատար մեքենան։ Պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, տուժել են` 11-ը։ Պարզվել է, որ մեքենայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։

 

Սարսափելի վթարը տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը Կարպինսկ-Կիտլիմ ճանապարհի 44-րդ կիլոմետր հատվածում, տեղի ժամանակով ժամը 00:15-ին։ 

 

Վառելիքով բեռնված բենզատարը մտել է ճամփեզրի առուն, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության տվյալներով՝ 1968 թ-ին ծնված վարորդը թույլ է տվել, որպեսզի ցիստեռնի վրա նստեն յոթ զբոսաշրջիկներ, ապա կորցրել է կառավարումը։

Քաղաքականություն

Պատահարներ