Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի գործով կալանավորված վարորդը չի հարցաքննվել

Երեկ դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը` Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա ողբերգական ավտովթարի` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին կալանավորելու մասով: 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին իրավապահները դեռեւս չեն հարցաքննել, քանի որ նա ի վիճակի չի եղել խոսել. դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժնում: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բախվել էին «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով հրդեհ էր բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում: Այրվածքներից 6անձ տեղում մահացել էր, մյուսները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները` ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: 

 

Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում): 

 

Քաղաքականություն

Պատահարներ