Տավուշում վարորդը Mercedes–ով բախվել է ռեստորանի արգելապատնեշին. կան վիրավորներ. Shamshyan.com

Հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:00-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 28 AA 800 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 126-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան թիվ 222 հասցեում գործող «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին:

 

Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ա.-ն և ուղևոր, համաքաղաքացի, 33-ամյա Վահե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևան բժշկական կենտրոն:

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ