ՙՀանցակիցները՚. ՙԿախարդական տղան՚. նկարների մակագրություն՝ Մխիթարյանից եւ Օբամեյանգից

Լոնդոնի Արսենալը մարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում։ ՙԶինագործներն՚ մարզում են անցկացրել Լոս Անջելեսում։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել մարզումից և գրել, որ անհամբեր սպասում է ԱՄՆ-ում լոնդոնյան թիմի խաղերին ամերիկացի երկրպագուների հետ հանդիպմանը։ 
ՙԱրսենալը՚ ԱՄՆ-ում ընկերական հանդիպումներ կանցկացնի ամերիկյան ՙԿոլորադո Ռեփիդսի՚, Մյունխենի ՙԲավարիայի՚, իտալական ՙՖիորենտինայի՚, Մադրիդի ՙՌեալի՚ հետ։ 
Ի դեպ, զինագործների ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Պիեր Էմերիկ Օբամեյանգը Կալիֆորնիայում թիմի մարզումից  միևնույն լուսանկարն են հրապարակել իրենց սոցցանցերից մեկում: 
ՙՀանցակիցները՚, – այսպես է մակագրել նկարը Մխիթարյանը: 
ՙԿախարդական տղան՚, – գրել է Օբամեյանգը: 
 

Քաղաքականություն

Պատահարներ