ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակում են տուժած ոստիկանները

ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը տեսանյութ է հրապարակել։ Նա նշում է, որ Իջևանի քաղաքային հիվանդանոցում 12 վիրավոր ոստիկան կա։ Բժշկի խոսքերով՝ տուժածների թվում, ոստիկաններից բացի, կա նաև 2 քաղաքացի։

 

AuroraNews.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ երեկ փայտի գործով զբաղվող ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման փաստով հարուցվել է քրեական գործ: Կա 19 բերման ենթարկված անձ: Տուժած ոստիկանների վերաբերյալ մանրամասներ փորձեցինք ճշտել Առողջապահության նախարարությունից, սակայն այս գերատեսչություն կատարած մեր զանգերը մնացին անպատասխան:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ