Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բագրատաշենի մաքսակետի աննկարագրելի հերթերին:

«Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։ Խոսքը գնում է բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին, որոնց սպասարկում է ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է, և անթույլատրելի է Հայաստանի համար այս կարևորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձևակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչև 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար…»:

Քաղաքականություն

Պատահարներ