Կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել. նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ՊՆ-ում առկա են պայմանագրային զինծառայողների թափուր հաստիքներ:

 

«Կա անհրաժեշտություն: Առկա են թափուր հաստիքներ, որ կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել»,- ասաց Տոնոյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզպետի պնդմանը, թե մարզերում պայմանագրային զինծառայողների կարիք կա ու մարդիկ կարող են այդ աշխատանքը կատարել՝ անտառ հատելու փոխարեն:

 

Տոնոյանի խոսքով՝ պատահում են դեպքեր, որ մարդիկ համատեղում են երկուսն էլ՝ ե՛ւ ծառայության մեջ են լինում, ե՛ւ անտառ են հատում. «Դա կչեզոքացվի ժամանակի ընթացքում»,- ասաց Պաշտպանության նախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ