Նովոռոսիյսկում զբոսաշրջային ավտոբուսը 33 մ բարձրությունից գահավիժել է ձորը

Նովոռոսիյսկում զբոսաշրջային Hyundai ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg ավտոմեքենային, ինչից հետո երկու մեքենաները 33 մետր բարձրությունից ընկել ներքև, հաղորդում է Interfax-ը:

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով ավտոմեքենայի ուղևորները՝ 1 կին և 2 երեխա, մահացել են: Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Ավտոբուսում եղել է 44 մարդ: Բոլորը հոսպիտալացվել են: Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը:

Քաղաքականություն

Պատահարներ