Ղրղզստանի նախկին նախագահը հանձնվել է իրավապահներին ու ձերբակալվել է

Ղրղզստանում հատուկ նշանակության ջոկատի անդամները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: 

Աթամբաևի շտաբից հայտնել են, որ նա հանձնվել է իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինները կոտրել են Աթամբաևի կեցավայրի դարպասները, դեպքի վայրում հրաձգություն է տեղի ունեցել:

«Ոստիկանության մոտ 200 աշխատակիցներ կրկին գրոհի են անցել, նրանք լուսաձայնային նռնակներ են կիրառում։ Աջակիցները, որոնք մոտ 400 հոգի են, նրանց հակահարված են տալիս: Նրանք զենքեր չունեն, միայն քարեր և փայտեր»,- ավելի վաղ հայտարարել էր գործակալության զրուցակիցը:

Գրոհի ժամանակ Աթամբաևի կողմնակիցները չեղյալ են հայտարարել Բիշքեկում հանրահավաքը և ուղևորվել են նրա կեցավայր:

Սա Ղրղզստանի նախկին նախագահի տան վրա գրոհի արդեն երրորդ փորձն էր։ 

Ի դեպ, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին:

Քաղաքականություն

Պատահարներ