Բռնցքամարտիկ Սուրեն Առաքելյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային բռնցքամարտիկ Սուրեն Առաքելյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: 

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։ 

Արծաթե մեդալ է նվաճել 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: 

Վաղը ռինգ դուրս կգան ու չեմպիոնի կոչման համար կպայքարեն 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը: 

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը: Այս մասին է գրում Armsport-ը։
 

Քաղաքականություն

Պատահարներ