Հոնկոնգում կրկին թեժ է. ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել

Հոնկոնգում արդեն 10 շաբաթ է՝ շարունակվում են ցույցերն արտահանձնման վերաբերյալ օրինագծի դեմ:

Ոստիկանությունը ցուցարարների հանդեպ արցունքաբեր գազ է կիրառել, կատարվել են ձերբակալություններ: Ակտիվիստներն էլ Մոլոտովի կոկտելներով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Հոնկոնգի օդանավակայանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բոլոր չվերթները չեղարկվել են: 

 

Չնայած ցույցերն ի սկզբանե ուղղված էին արտահանձնման վերաբերյալ օրինագծի դեմ՝ այժմ ցուցարարները պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ կատարել, պաշտոնից հեռացնել Հոնկոնգի ղեկավարին և հետաքննել ոստիկանության կողմից ուժի գործադրման դեպքերը:

Քաղաքականություն

Պատահարներ