Տավուշի մարզում Acura մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե սյանը. կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:0-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 46-ամյա Արտաշես Հ.-ն իր վարած Acura մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 121.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, 6-ամյա Նարեկ Հ.-ն և 18-ամյա Թինա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավոր երեխաները քույր ու եղբայր են: 

 

Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի 

Քաղաքականություն

Պատահարներ