Ուրուգվայի հյուպատոսություն՝ Հայաստանում․ ԱԳՆ

Հայաստանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտնեցին Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գործերի նախարարները:

«Ունենալու ենք ուրախալի մի իրադարձություն. Երևանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսությունը: Անցյալ տարի ԱՄՆ-ում մեր հանդիպման ժամանակ նախարարն ասաց, որ նման մտադրություն կա ու այս շաբաթ արդեն կունենանք նոր հյուպատոսություն»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը:

Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան էլ հայտարարեց, որ հյուպատոսության բացումը ևս մեկ քայլ կլինի Հայաստանի ու Ուրուգվայի միջև ընկերական կապերի հաստատման համար:

Քաղաքականություն

Պատահարներ