Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ

Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com-ը: Սպանություն կատարելու կասկածանքով, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա հայտնաբերվել են դանակի հարվածների բազմաթիվ հետքեր:

Հաղորդվում է, որ Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է։ Դեպքի վայր ժամանած հրշեջները տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են կիսամոխրացած դին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Պուշկինո համայնքում բնակելի տուն է այրվել: Մահացածը Վանաձորի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, ով աշխատում էր Լոռու մարզպետարանում:

Քաղաքականություն

Պատահարներ