Վերջին 20 օրերին հանրապետությունում տեղումներ գրեթե չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը կոչ է անում պահպանել հրդեհավտանգության կանոները.

 

«Հարգելի հայրենակիցներ, վերջին 20 օրերին հանրապետությունում տեղումներ գրեթե չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում: Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու։

Պայմանավորված այս գործոններով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու։

 

Ուստի կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոները, ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն, կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ», - ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ