Բողոքի ակցիա․ Գասպարին պառկել է կառավարության շենքի դիմաց

Կառավարության շենքի դիմաց այս պահին ակցիա է։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է շենքի դիմաց և ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ դեմ է օրեր առաջ ոստիկանների պահվածքին, ովքեր բռնություն էին կիրառում բնապահպանների դեմ.«Ոստիկանությունն իրավունք ունի ուժ կիրառել օրենքի սահմաններում։ Ես ներողություն եմ խնդրել բոլոր բնապահպաններից և իշխանությունների անունից ես ներողություն եմ խնդրում թույլ տրված ոչ ժողովրդավար մոտեցման համար և հուսով եմ, որ ես իշխանության միակ ներկայացուցիչը չեմ, որ զղջում եմ դրա համար»։ 

 

Հարցին՝ ոստիկանների գործելաոճն արդյոք նման չէ՞ նախկին իշխանությունների ժամանակվա գործելաոճին, Գասպարին պատասխանեց.«Իրավապահ համակարգն ամենաքիչն է փոխվել։ Մարդու իրավունքների բնագավառում մենք ամենաքիչ առաջադիմությունն ունենք։ Տվյալ դեպքում ոստիկանության գործողություններն անհամաչափ էին»։ 

Քաղաքականություն

Պատահարներ