Պետական բուհերի հեռակա ընդունելություն. ե՞րբ և ինչպե՞ս դիմել

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ և Արցախի բուհերի առկա ուսուցման համակարգում ընդունելության քննությունները ավարտվել են ու արդեն հայտնի են ընդունելության արդյունքները։ 

 

Մեծ մասում հայտարարվել է հեռակա ուսուցման համար փաստաթղթերի ընդունելություն։ Փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա օգոստոսի 26-ից սեպտեմբերի 25-ը, իսկ փաստաթղթերը պետք է ներկայացնել համապատասխան բուհի ընդունող հանձնաժողով։ 

Հեռակա բակալավրիատի դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է.

լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակի հետ՝ պատճենը)՝ (անձնագիր,նույնականացման քարտ, ծննդյան վկայական, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:

ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները՝ զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած դիմորդները՝ զինապարտության կցագրման գրքույկ (բնօրինակի հետ՝ պատճենը).

ՀՀ կառավարության 26.04.2012թ. թիվ 597-Ն որոշման 105-րդ և 106-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (բնօրինակի հետ՝ պատճենները).

միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմները՝ պատճեններով.
ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: 

Նշենք, որ առկա համակարգում ընդունվելու համար քննություն հանձնած ու դրական միավորներ հավաքած դիմորդների քննությունների արդյունքները մեկ տարի պահպանվում են և հեռակայի համար դիմորդը կարող է գնահատականը փոխանցել։

Քաղաքականություն

Պատահարներ