2.900.000 եվրո են վաստակել հայկական ակումբները եվրոգավաթներում

Երեկ հայկական ակումբներից վերջինը՝ «Արարատ-Արմենիան», ավարտեց իր ելույթը եվրոգավաթներում:

 

 Հայաստանի գործող չեմպիոնները, Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլի առաջին տուրում պարտվելով շվեդական ԱԻԿ-ին, պայքարը շարունակեցին «Եվրոպա լիգայում»: Վարդան Մինասյանի սաները «Եվրոպա լիգայում» Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հասան փլեյ-օֆֆ փուլ, որտեղ ցավալի պարտություն կրեցին՝ 11-մետրանոց հարվածաշարով զիջելով Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»:

 

Ըստ football-coefficient.eu կայքի տվյալների` «Արարատ-Արմենիան» եվրոգավաթներում ելույթներից վաստակել է 1.380.000 եվրո:

Երևանի «Փյունիկը», հասնելով «Եվրոպա լիգայի» որակավորման 3-րդ փուլ, վաստակել է 780.000 եվրո:

 

Հիշեցնենք, որ «Փյունիկը» առաջին փուլում հաղթահարեց հյուսիսմակեդոնական «Շկուպիին» (3:3, 1:2), երկրորդ փուլում առավելության հասավ Չեխիայի «Յաբլոնեցի» նկատմամբ (2:1, 0:0), երրորդ փուլում զիջեց անգլիական «Վուլվերհեմփթոնին» (0:4, 4:0):

 

«Ալաշկերտը» Եվրոպա լիգայում որակավորման 2 փուլի մասնակցելու համար ստացել է 500.000 եվրո:

 

Աբրահամ Խաշմանյանի սաները, առաջին փուլում հաղթելով Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիային» (3:1, 0:3), երկրորդ փուլում պարտվեցին ռումինական «Ստյաուային» (0:3, 2:3):

 

Հայկական ակումբներից ամենաքիչը վաստակել է Երևանի «Բանանցը» (հիմա «Ուրարտու»)՝ 240.000 եվրո: 

 

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիրները «Եվրոպա լիգայի» առաջին փուլում պարտվեցին սերբական «Չուկարիչկային» և դուրս մնացին հետագա պայքարից:

 

Հայկական ակումբները եվրոգավաթներում վաստակել են ընդհանուր առմամբ` 2.900.000 եվրո:

Քաղաքականություն

Պատահարներ