Գոլից հետո չգիտեմ՝ ինչու մի փոքր հետ քաշվեցինք. Մխիթարյան

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա (1։3) հանդիպումից հետո  Մխիթարյանն ամփոփեց թիմի խաղը. «Լավ սկսեցինք հանդիպումը, ագրեսիվ էինք շատ, դրա համար գոլը խփեցինք: Գոլից հետո չգիտեմ՝ ինչու մի փոքր հետ քաշվեցինք: Բաց թողեցինք: Հետո կարմիր քարտը խանգարեց, բայց կարծում եմ՝ 2-րդ խաղակեսում տղաները մինչեւ վերջ պայքարեցին, ցույց տվեցին, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ: Կարող  էինք գոլի հեղինակ դառնալ, առաջ անցնել, բայց չհաջողվեց, դրա համար հետո պատժվեցինք»:

Քաղաքականություն

Պատահարներ