Ավտոտնակը փլվել է. անհանգստանալու կարիք չկա. Նազարեթյանը` ցնցումների մասին

Սերգեյ Նազարեթյանը, ով Սեյսմիկ պաշտպանության ծառայության հյուսիսային (Գյումրիի) դեպարտամենտի նախկին տնօրենն է, ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ օջախային գոտին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օջախային գոտում է. «Էպիկենտրոնում 6 բալից մի փոքր ավելի շատ է եղել։ 20:22 Գյումրիում եղել է 4 բալ, Սպիտակում 5 բալից մի փոքր ավել, իսկ Վանաձորում 4-5 բալ»։

 

Նազարեթյանի խոսքով այլ անոմալիաների չպետք է սպասել.«Անհանգստանալու կարիք չկա։ Այլ անոմալիաներ չեն դիտվի։ Ավերածություններ չեն լինի»։

 

Լրատվականի նկատառմանը, որ Սպիտակի մի բնակիչ նշել է, թե իր ավտոտնակը փլվել է, Նազարեթյանն ասաց. «Ավտոտնակը երևի արդեն կիսախարխուլ է եղել։ 6 բալի դեպքում շենքերը փոքր վնասվածքներ են ստանում»։

Քաղաքականություն

Պատահարներ