Լաբորատորիայի վարիչին աշխատանքից ազատել են` առաջարկելով բանվորի աշխատանք

«Ճարագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի տնօրենի ժպ Գևորգ Սիմոնյանն աշխատանքից ազատել է կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչ, գիտությունների թեկնածու Դավիթ Գրիգորյանին` առաջարկելով նույն կենտրոնում աշխատել բանվոր կամ տեխնիկ: NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանը պատմել է, որ իրեն ասել են, որ կրճատումներ են գնում, սակայն իրականում պատճառն ավելի խորքային է:

«Խնդիրը նրանից սկսվեց, որ մեր տնօրենը Գեւորգ Սիմոնյանը 28 տարեկան ջահել տղա է, նախարար Արսեն Թորոսյանի շատ մտերիմն է, ինչ-որ կամայականություններ սկսեց կենտրումում կատարել,  բոլորի  մոտ վախի մթնոլորտ սկսեց առաջացնել, որ ինքը շատ մոտ է նախարարին եւ կհեռացնի աշխատանքից: Ես չկարողացա լռել իր կատարած որոշ քայլերի դեմ, էստեղից կոնֆլիկտ սկսեց եւ նա հետապնդում է ինձ, ցանկանում  հեռացնել ինձ, սկզբում գիտական աշխատանքներից հեռացրեց, հիմա էլ նման ծանուցում ստացա: Ճնշում է ամենավատ կերպով, մաֆիոզ զանգերով եւ այլն, այսպես ասած իմ բոլոր օդերը փորձում է փակել, բայց փաստաբաններս զբաղվում են այս հարցով, դատարան են դիմելու»,-լրատվականին ասել է Դավիթ Գրիգորյանը:

 

Նրա խոսքով` կոնֆլիկտ սկսվեց նրանից, որ կենտրոնի տնօրնեին ԺՊ-ն փորձել է լաբորատորիայից աշխատակիցներ ազատել` մեկ բժիշկ, երկու լաբորանտ, ինքն էլ ասել է, որ նման աշխատակազմով հազիվ են կարողանում որակյալ անալիզ անել, նոր սարքավորումնե ունենալու դեպքում, նոր կարելի է կրճատումներ անել, Գեւորգ Սիմոնյանն էլ ասել է, որ նոր հաստիքացուցակ է սահմանվել եւ պետք է կրճատումներ տեղի ունենան:

 

Դավիթ Գրիգորյանը նշեց, որ դեռ աշխատանքից դուրս չի եկել, այդ հարցը քննարկում է իր փաստաբանների հետ:

 

Առավել մանրամասն`  սկզբնաղբյուր կայքում 

Քաղաքականություն

Պատահարներ