Նախկինների կողմից Մեղրու ազատ տնտեսական գոտու հարակից սեփականաշնորհված հողերը կվերադարձվեն. վարչապետ

2017 թվականի վերջին շահագործման հանձնված Մեղրիի տնտեսական գոտին այսօր չի գործում։ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս խնդրի մասին բարձրաձայնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը․

«Մեղրու ազատ տնտեսական գոտին ԵԱՏՄ քվոտայով մեզ տրված միակ ազատ տնտեսական գոտին է։ Այն երեք խնդրի պատճառով չի գործում։ Առաջին խնդիրն այն է, որ շինարարի հետ չենք կարողանում վերջնական շահագործման ակտ ունենալ, որի արդյունքում ՓԲԸ-ն կադաստրային թղթեր չի ունենում, որ կարողանա պայմանագրեր կնքել։ Խոսքը 410 մլն դրամի մասին է, փոքր վեճ կա, բայց ես զարմանում եմ՝ ինչո՞ւ այդ հարցը չի լուծվում»,- ասաց նա։

Վարչապետի պատասխանը` Հայկական ժամանակի տեսանյութում 

Քաղաքականություն

Պատահարներ