Տղամարդը ընկել է մետրոյի կայարանի ռելսերի վրա և մահացել

Տղամարդը մահացել է՝ Մոսկվայի մետրոյի Սոկոլնիչեսկայա գծի «Համալսարան» կայարանի հարթակից ընկնելով, գրում է ria.ru-ն` Մոսկվայի մետրոպոլիտենում ՆԳՎ-ի մամուլի ծառայությանը հղումով:

 

«Ժամը 11:15-ի սահմաններում Մոսկվայի մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկայա գծի մետրոյի «Համալսարան» կայարանում երիտասարդը հարթակից ընկել է: Կայարանում հերթապահող ոստիկանության աշխատակիցներն անհապաղ շտապօգնություն են կանչել, որը ժամանելուն պես արձանագրել է ուղևորի մահը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Դեպքի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Քաղաքականություն

Պատահարներ