ՀՀ-ի պատմության մեջ սա ամենից խայտառակ քրեական գործն է․ Քոչարյան

«Այս մեկ տարվա ընթացքում իմ իրավունքները խախատվել են բազմաթիվ անգամներ: Եվ տպավորությունն այնպիսին է, որ որեւէ խախտման հնարավորություն բաց չեն թողել»:

 

Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ միանալով իր պաշտպանյալների միջնորդությանը:

 

Պաշտպանները միջնորդեցին անպահաղ ազատ արձակել Քոչարյանին՝ հիմքում դնելով ՍԴ վիճահարույց որոշումը:

 

«Միայն կավելացնեմ, որ այս մեկ տարվա ընթացքում իմ իրավունքները խախատվել են բազմաթիվ անգամներ: Եվ տպավորությունն այնպիսին է, որ որեւէ խախտման հնարավորություն բաց չեն թողել: Ոնց որ մեքենա քշես, ճանապարհով 10 փոս կա, 10 փոսով անցնես:

Խախտումներն այնքան շատ են, եւ սա սիստեմիկ բնույթ է կրում: Սա անձնավորված է, սա քաղաքական հետապնդում է, եւ սա արվում է տվյալ դեպքում մի մարդու նկատմամբ, որը եւ Ղարաբաղում եւ Հայաստանում նախագահ է եղել։ Մեկ-մեկ մտածում ես՝ եթե նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշումներ անել... դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը ոնց որ պլաստիրին լինի, ոնց ուզես մեկնաբաես: Հիմա սա է վիճակը: Իմ տպավորությամբ՝ սա Հայաստանի Հանրապետության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է, դասագրքերում է նշվելու այս գործի մասին եւ այս գործը ունենալու է իր բացասական եւ դրական հերոսներին. ես չեմ պատկերացնում՝ ովքեր են լինելու դրա բացասկան հերոսները: Տվյալ դեպքում դուք այն անձնանվորությունն եք, որը գրում է եւս մեկ էջ այս քրեական գործի պատմության: Թե ինչպիսն է լինելու այդ էջը, իհարկե կախված է լինելու ձեզնից: Ես ուրիշ բան չունեմ ավելացնելու»,- հայտարարեց Քոչարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ