Դեռ շատ եմ հաղթելու. Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անդրադարձել աշխարհի առաջնության եզրափակչին չմասնակցելուն:

 

«Անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու»,- ֆեյսբուքի իր էջում գրել Ալեքսանյանը:

 

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը պետք է մրցեր Ռուսաստանից աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի հետ: Բայց նախօրեին ստացած վնասվածքի պատճառով ըմբիշը չի գոտեմարտի: 

 

Արթուր Ալեքսանյանն արդեն իսկ ապահովել է 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է: Երեք անգամ (2014, 2015, 2017) նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը և 4 անգամ` (2012, 2013, 2014, 2018) Եվրոպայի ոսկե մեդալը:

Քաղաքականություն

Պատահարներ