Հայազգի Ջորկաեֆը աշխատանքի է անցել ՖԻՖԱ-ում

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Յուրի Ջորկաեֆը  աշխատանքի է անցել ՖԻՖԱ-ում:

 

Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի նախագահ:

Հիմնադրամը գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում` սոցիալական ծրագրերի և ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը   միտված:

 

Ջորկաեֆը հանդես է եկել «Ստրասբուր», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնացիոնալ», «Կայզերսլաուտերն», «Բոլթոն», «Բլեքբեռն» թիմերում։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 67 խաղ, խփել 26 գոլ։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1996 Եվրոպայի գավաթակիրների և 1998 ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։

Քաղաքականություն

Պատահարներ