Առաջիկայում առանց տեղումների եղանակ

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ին, 21-ի գիշերը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: 

 

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: 

 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով։

 

Երևան քաղաքում սեպտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում` 20-22 մ/վ։

ԱԻՆ-ը նաեւ զգուշացնում է.

 

Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25մ/վ արագությամբ:


 

Քաղաքականություն

Պատահարներ