Ուժգին քամի Թբիլիսիում. տապալվել են ծառեր, կան վիրավորներ

Թբիլիսի և Ռուսթավի քաղաքներն այսօր տուժել են ուժեղ քամու հետևանքով: Քամու հետևանքով արմատախիլ եղած ծառը Թբիլիսիում ընկել է 2 տղամարդու վրա: Շտապօգնության բրիգադը տեղում առաջին օգնությունն  է ցույց տվել տուժածներին, ապա տեղափոխել հիվանդանոց:

Ռուսթավիում տապալված ծառները վնասել են էլեկտրալարերը և խոչընդոտել երթևեկությունը: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Քաղաքականություն

Պատահարներ