«Ռոմա»-«Լեչչե» հանդիպումից առաջ նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Instagm-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Ամեն ինչ առջևում է, հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք Ռոմայի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից»,-լուսանկարին կից գրել է նախագահը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով Իտալիայում էր, հենց մարզադաշտում դիտել էր  Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Ռոմա» - «Ատալանտա» հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմա»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Լեչչե»-ի դեմ խաղի մեկնարկային կազմում է։

 

Հիշեցնենք, որ «Լեչչե»-«Ռոմա» հանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով 17։00-ին:

Քաղաքականություն

Պատահարներ