Հրդեհների հետևանքով տուժածներ չկան

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13։40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում այրվում է խոտի դեզ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 17։50-ին։

 

Անտառամեջ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է 12 տոննա կուտակած անասնակեր:

 

Փրկարարները նաև Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Տերյան փողոցի թիվ 1 շենքին հարակից անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվելու վերաբերյալ են ահազանգ ստացել: 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:58-ին, մարվել՝ 16:57-ին:

Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 42 քմ):

Քաղաքականություն

Պատահարներ