ՀՐԱՏԱՊ․ Նվազագույն աշխատավարձը կբարձրանա․ 1 պատգամավոր դեմ է

Քիչ առաջ102 կողմ, 1 դեմ ձայներով Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ հասցնելու նախագիծը։ 

Կառավարության տեղեկությունների համաձայն՝ այս փոփոխության արդյունքում աշխատավարձի բարձրացում կլինի․

մոտ 55 հազար պետական աշխատողի մոտ,

մոտ 130 հազար մասնավոր աշխատողի մոտ։

Պետության վրա այդ բեռը կազմելու է 2 միլիարդ դրամ, և կառավարությունը համաձայն է նման ծախսեր կատարելուն։ Նշենք, որ նախագծին  դեմ քվեարկած միակ պատգամավորը Ալեն Սիմոնյանն էր։

Քաղաքականություն

Պատահարներ