Ընդունվեց բուքմեյքերների և «խվատայկաների» աշխատանքը սահմանափակող օրենքը

Ազգային ժողովում ընդունվեց Ալեն Սիմոնյանի և գործընկերների նախագիծը, որով սահմանափակումներ են դրվում բուքմեյքերական գրասենյակների, ինչպես նաև լցակայաններում այսպես կոչված «խվատայկա» շահումով խաղերի գործունեության վրա։ Այդ սահմանափակումները քիչ-քիչ սկսելու են գործել 2020 թվականի նոյեմբերից։

Երկրորդ ընթերցումից առաջ նախագծում կատարվել են լրացումներ, ըստ որոնց՝

խաղասրահի տարածքը չի կարող գերազանցել 200 քմ-ն,

խաղասրահներում պարտավոր են ստուգել անձի չափահաս լինելը,

խաղասրահներում պարտավոր են ստուգել՝ամուսինը անձին դատարանով արգելե՞լ է խաղասրահից օգտվել, թե՞ ոչ,

կանոնների խախտումների դեպքում բուքմեյքերական կետերը կարող են ընդհուպ զրկվել լիցենզիաներից։ 

Քաղաքականություն

Պատահարներ