Niva-ն կողաշրջվել է ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալում. կա տուժած

Հոկտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Ռուստամ Ռուստամյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ZA 769 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի N ուղեկալ տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

 

Վթարի հետևանքով վարորդ Ռ. Ռուստամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Քաղաքականություն

Պատահարներ