Սևանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստին անդրադառնալով Սևանա լճի հաջողություններին, խոսել է  նաև Սևանի ափին առկա օբյեկտների մասին:

 

 «Սևանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են։ Էդ մարդիկ աղտոտում են Սևանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ ու Կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,-ասել է նա։

 

Նա նշեց, որ ամեն ինչ չէ, որ պետք է սոցիալական խնդրով պայմանավորել և նկատեց, որ քանդվող ու փտող «վագոնչիկներով» երկար ընտանիք չեն պահի։ Ըստ նրա՝ «Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի: «Սա մեր խնդիրն է ու մենք պետք է ունենանք շատ հստակ դիրքորոշում: Մարդիկ վնաս են հասցնում իրենց գործողություններով, հետո դրանց արդյունքների հետ առերեսվում են, հետո ճամփա են փակում ու ասում են ՝ Կառավարություն, արի, լուծի։ Իսկ ո՞վ է ասել, որ էդ բոլոր հարցերը պետք է Կառավարությունը լուծի, դուք ձեր ոտի տակը մաքրեք»,-ասել է Փաշինյանը: 

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ամենը վնասում է երկրի իմիջին: «Հերիք է աչք փակել կատաստրոֆիկ երևույթների վրա: Սևանում տեղեր կան, որ, եթե այնտեղ մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տեսնի, կասի՝ հանկարծ Հայաստան չգնաք»,-հավելել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ