«Փաստ». 60 հազար եվրո, 3 մլն դրամ. Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալի ունեցվածքը

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալ Վարոս Սիմոնյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

 

Վ. Սիմոնյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների, եկամուտների, ինչպես նաև անշարժ և շարժական գույքի վերաբերյալ:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նա հայտարարագրել է բնակարան և «VOLKSWAGEN TOUAREG 3.6» ավտոմեքենա:

 

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները կազմել են 60 000 եվրո, 3 000 000 ՀՀ դրամ և 4700 ԱՄՆ դոլար:

 

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 981 640 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ