Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ժամանել է Շվեյցարիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արդեն ժամանել է Շվեյցարիա: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: 

 

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիայի Սեն-Գալեն քաղաք, որտեղ թիմը կնախապատրաստվի հոկտեմբերի 12-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը: Թիմը հանգրվանել է «Օբերվեյդ» հյուրանոցում: Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30-ին), Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝  ընտրանու նախախաղային մարզումը:

 

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Քաղաքականություն

Պատահարներ