Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կժամանի Երևան

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին։  Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։ 

Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետի աթոռը զբաղեցրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։ Հենց այդ օրը երկրի խորհրդարանը վստահություն հայտնեց ՆԳՆ նախկին պետի գլխավորած կառավարությանը։ 

«Պարոն Գախարիան Հայաստան կայցելի մեկօրյա պաշտոնական այցով հոկտեմբերի 15-ին։ Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն Վրաստանի արտգործնախարարը, ներքին գործերի նախարարը, էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակներ», – ասաց Մկոյանը։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ